Բաժիններ՝

«Ջազզվեի»՝ Օպերային հարակից սրճարանը մինչև 2018թ. մայիսը տարեկան վճարել է 9 մլն 660,000 դրամ, իսկ 2018պից հետո՝ 6 մլն 410,196 դրամ

Սիրելի´ հայրենակիցներ,

երեկ NewArmenia.am և Araratnews.am կայքերը ապատեղեկատվություն են տարածել «Ջազզվե» սրճարանների ցանցի վերաբերյալ՝ նշելով, թե Օպերայի տարածքում վարձակալված տարածքի դիմաց «Ջազզվեն» 90 հազար դրամ էր վճարում։

Հայտնում ենք, որ այս լուրը ամբողջովին սուտ է։ «Ջազզվե» սրճարանների ցանցն իր հիմնադրման պահից մինչ օրս պատշաճ և ժամանակին կատարել է պետության նկատմամբ ունեցած բոլոր ֆինանսական պարտավորությունները, ինչի վկայությունն է այն, որ ՊԵԿ-ի կողմից սրճարանների ցանցում 2018 թվականին իրականացված լայնածավալ ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Օպերայի տարածքում գտնվող «Ջազզվե» սրճարանը ուներ մշտական և սեզոնային 70 աշխատակից։

Օպերայի մասնաճյուղի միայն սեզոնային գործունեության արդյունքում միջինում վճարվում էր 34,9 մլն դրամ հարկ (14.9 մլն դրամ՝ շրջանառության հարկ, 20 մլն դրամ՝ եկամտային հարկ և սոց․ վճար)։

Յուրաքանչյուր սեզոնի համար վճարվող տեղական տուրքերը (թույլտվություններ) կազմում էին շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ։

«Ջազզվեի»՝ Օպերային հարակից սրճարանը մինչև 2018 մայիսին տեղի ունեցած չափագրումը Երևանի քաղաքապետարանին տարեկան վճարել է 9,660,000 ՀՀ դրամ վարձավճար։ Իսկ 2018 թվականից հետո վճարը նվազել է` դառնալով 6,410,196 ՀՀ դրամ։

Օպերայի մասնաճյուղի աշխատակիցների սեզոնային աշխատանքի համար վճարվում էր միջինում 52,5 մլն դրամ աշխատավարձ։

Սրճարանների ցանցը եղել է նաև խոշոր հարկատուների ցանկում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում վերոնշյալ լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ հանրությանը մոլորեցնելու փորձերից և անհիմն տեղեկություններ չհրապարակել, հանրությանը տեղեկություն տրամադրելուց առաջ պարզաբանում ստանալ տնտեսվարող սուբյեկտից։

«Ջազզվե» սրճարանների ցանց

Սիրելի´ հայրենակիցներ,երեկ NewArmenia.am և Araratnews.am կայքերը ապատեղեկատվություն են տարածել «Ջազզվե» սրճարանների…

Gepostet von Jazzve am Dienstag, 26. Mai 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս