Բաժիններ՝

Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից կորոնավիրուսից բուժում ստանալուց հետո

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա ճիշտ է»,- ասել է Պոսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Պեսկովը բուժհաստատություն էր տեղափոխվել մայիսի առաջին կեսին: Նա կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխանի մասին հայտնել էր մայիսի 12-ին: Պեսկովը գտնվել է բժիշկների հսկողության տակ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի ուշ տեղեկացրել էր, որ իր մոտ ախտանշաններ ի հայտ են եկել, երբ ինքը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031