«Դատավորը կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը:

Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է…»:

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հայրապետյանը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին է, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Պաշտպանական կողմի պնդմամբ` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը շինծու հիմքեր ունի ու նախաձեռնվել է Ռուբեն Հայրապետյանին քաղաքական ճնշումների ենթարկելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031