Բաժիններ՝

Նոր Զելանդիայի վարչապետի հեռուստատեսային ելույթի ժամանակ երկրաշարժ է գրանցվել

Նոր Զելանդիայում վարչապետ Ջասինդա Արդերնի հեռուստատեսային ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ տեղի ունեցել երկրաշարժ։
«ՌԻԱ Նովոստի»֊ն տեղեկացնում է, որ չնայած ցնցումներին, վարչապետն իրեն չի կորցրել և հումորով է արձագանքել։

Վարչապետի ելույթի այդ հատվածի տեսագրությունը լրագրողը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում։

Կադրերի մեջ երևում է, թե ինչպես է ցնցվում շենքը, որտեղ գտնվում էր վարչապետը։

«Մեզ մոտ այստեղ ոչ ուժեղ երկրաշարժ է, Ռայան, թեթև ցնցում։ Եթե դու տեսնում ես, իմ հետևում առարկաները ցնցվում են»,֊ասել է վարչապետը հարցազրույցը վարող Ռայան Բրիջին՝ ավելացնելով, որ կարող է շարունակել հարցազրույցը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս