Բաժիններ՝

«Վերադառնում ենք մղձավանջային 90-ականների՞ն, երբ հարձակվեցին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա… նույնպես անպատիժ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՎԵՐԱԴԱՐՁ 90-ԱԿԱՆՆԵ՞Ր

Տեղի է ունեցել հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել բացահայտ, հարձակվողները համոզված են եղել իրենց անպատժելիության մեջ։

Պատահակա՞ն է, արդյոք և ուղղորդվա՞ծ այս հարձակումը։Ուղղորդված լինելը չեմ պնդում, բայց վստահ եմ, որ հարձակումը պատահական չէր։ Եթե , այսպես կոչված «հեղափոխության պահապաններ» խունվեյբինական խումբը ահաբեկում է ընդդիմախոսներին և իշխանության կողմից ոչ միայն չի պատժվում, այլև փաստորեն խրախուսվում է, ապա ինչո՞ւ այլ խմբավորումներ նույնպես «աչքի չընկնեն» ու դուր գան հեղափոխության առաջնորդին։ Արդյոք, վերադառնում ենք մղձավանջային 90-ականների՞ն, երբ հարձակվեցին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա․․․ նույնպես անպատիժ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031