Բաժիններ՝

«Շարունակաբար չդատապարտվող բռնությունները ստեղծել են մի միջավայր, երբ թիրախավորված են հանրային գործիչները, լրագրողները, փաստաբանները». Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին երկու տարվա ընթացքում սոցիալական ցանցերում, հրապարակային ելույթներում փաստաբաններին ուղղված սպառնալիքների և վիրավորանքների, գուցե նաև հաշվեհարդարի կոչերի պակաս չի եղել։

Հերթն արդեն հրոսակախմբերի հարձակումներինն է։ Երբ իրավական նիհիլիզմի մթնոլորտը հասնում է որոշակի բարձր այլասերվածության աստիճանի, դրանից հետո դեպի հրոսակախմբեր մեկ ու աննկատ քայլ է։

Մեր երկրում տիրող մթնոլորտը, շարունակաբար չդատապարտվող բռնությունները ստեղծել են մի միջավայր, երբ թիրախավորված են հանրային գործիչները, լրագրողները, փաստաբանները։
Արդեն թիրախավորված են նաև նրանց ընտանիքի անդամները։ Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։

Աջակցությունս եմ հայտնում իմ գործընկերոջը՝ Տիգրան Աթանեսյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031