Բաժիններ՝

Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում․ Փաստաբանների պալատը՝ Տիգրան Աթանեսյանի տան վրա կատարված հարձակման մասին

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ:

«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:

Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը և ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս