Բաժիններ՝

Շտեգենը և «Բարսելոնա»-ն մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը

Կատալոնական «Բարսելոնա»-ն և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը: Այս մասին գրում է Sport.es-ը: Բանակցությունները երկարել են, սակայն կողմերը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:

Ավելի վաղ լուրեր կային, որ կողմերի միջև եղել են միայն նախնական քննարկումներ և բանակցության դադարեցումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Դեռևս մարտին հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ: «Բարսելոնա»-ն ուզում է, որ Տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031