Բաժիններ՝

Եվրոպական գործակալությունները առաջարկում են ինքնաթիռներում կրճատել ուղևորների թիվը

Պարտադիր դիմակների կրում, սոցիալական հեռավորություն և ինքնաթիռների ուղևորների թվի կրճատում. սրանք են համավարակի պայմաններում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հիմնական առաջարկներն ավիաընկերությունների համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Դիմակներ պետք է կրեն բոլոր ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը` բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների: Դիմակները պետք է փոխվեն 4 ժամը մեկ, հետևաբար, ուղևորները պետք է իրենց մոտ ունենան հավելյալ դիմակ: Նշվում է, որ պետք է ինքնաթիռում այնպիսի պայմաններ լինեն, որ ուղևոների միջև ապահովվի 1.5 մետր հեռավորություն: Դրա համար նշվում է, որ սկզբնական փուլում իքնաթiռներում ոչ բոլոր տեղերը զբաղեցվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս