ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աջակցել Աֆրիկային կորոնավիրուսի դեմ պայքարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին: Այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կոչ ենք անում միջազգային քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, աջակցել սննդամթերքի պահպանման, ֆինանսական ճգնաժամը կանխելու հարցում: Անհրաժեշտ է օգնել կրթության ոլորտում, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին»,-նշել է Գուտերեշը:

Դրանից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտություն է համարել մշակել գլոբալ փաթեթ աֆրիկական երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար:

Տեսանյութեր

Լրահոս