Հրշեջ-փրկարարները մարել են խոհանոցում բռնկված հրդեհը
Մայիսի 19-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Բարդիներ» ռեստորանի խոհանոցային հատվածից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։38-ին, մարվել՝ 22։56-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ։