Բաժիններ՝

Երևանում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 13-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 23 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 5, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝ 7 տրանսպորտային միջոց, ինչպես և առանց համարանիշի շահագործվող` 1, անընթեռնելի համարանիշով՝ 2 մոտոցիկլետ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է երկու անձ, որոնք, չնայած վերջերս զրկվել են վարորդական իրավունքից, սակայն մեքենա էին վարում։

Այս փաստերով նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ այդ անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս