Բաժիններ՝

Կառավարությունը բավարարեց «ՆԱՆՄԱՆ» ընկերության կողմից ներկայացված հայտը

Կառավարությունը բավարարեց «ՆԱՆՄԱՆ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ըստ հիմնավորման, ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են ջինսե հագուստի արտադրության համար (Կոտայքի մարզ)։

Ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 100 մլն դրամի ներդրում եւ ստեղծվել է 9 նոր աշխատատեղ:

Ներկայիս նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 155 մլն դրամի ներդրում ներմուծվող հումքի, իսկ մնացած մասը նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 22 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` 105 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 201 միլիոն 450 հազար դրամ, որից 91 միլիոն 250 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 110 միլիոն 200 հազար դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս