«Այսօր մենք զրկված ենք աշխատելու մեր օրինական իրավունքից, մինչդեռ Հովիկ Հովեյանը, արհամարհելով օրենքը, շարունակում է պաշտոնավարել». Ժաննա Վարդանյան
Ժաննա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր Հայաստանում նախկին չինովնիկները բացի նրանից, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, նաև ունեն այնքան համարձակություն, որ անտեսում են դատարանի երեք ատյանների կողմից կայացված ու հաստատված վճիռը: Հարգելի, պարոն վարչապետ, ի դեմս ինձ, ձեզ են դիմում ՀՀ Մշակույթի նախարարության Հ. Շարամբեյանի անվ. Ժող. ստեղծագործության կենտրոնի գիտ.աշխատողները, ովքեր տնօրեն Հովիկ Հովեյանի /Հովհաննիսյան/ և նախկին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի «թեթև ձեռքով», առանց կառավարության որոշման և նախարարի հրամանի, փաստացի՝ բանավոր համաձայնության հիման վրա, անօրինական կերպով ազատվել են աշխատանքից և շուրջ երեք տարի է գտնվում են դատական վճիռը իրագործելու անվերջանալի քաշքշուկի մեջ: Քաղաքացիական գործի համարն է՝ ԵԿԴ/4910/02/17:
Դատարանի Առաջին Ատյանի վճռն է. անվավեր ճանաչել հայցվորներին աշխատանքից ազատելու հրամանը, հայցվորներին վերականգնել նախկին աշխատանքում՝ վերջիններիս վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: 2019 թ. դեկտեմբերից գործն ուղարկվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ դատական վճիռը օրինական ուժի մեջ մտցնելու նպատակով: Ի զարմանս մեզ, նույնիսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մինչ այսօր չի կարողանում հարկադրել Հովիկ Հովեյանին կատարելու դատարանի վճիռը: Վերիջինս շարունակում է լկտիաբար անտեսել դատական երեք ատյանների որոշումը և մեզ պահում է հարկադիր պարապուրդի մեջ: Իսկ գումարի հատուցման մասին նույնիսկ չի էլ մտածում: Մեզ համար անհասկանալի է գործի այսպիսի ընթացքը:
Այսօր մենք զրկված ենք աշխատելու մեր օրինական իրավունքից, մինչդեռ Հովիկ Հովեյանը, արհամարհելով օրենքը, շարունակում է պաշտոնավարել: Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր գործուն միջամտությունը այս հարցին վերջնական լուծում տալու, արդարությունը վերականգնելու, օրինազանցներին պատժելու, մտավորականի և ՀՀ հպարտ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու հարցում: Հարգանքներով՝ Հ. Շարամբեյանի անվան Ժող. ստեղծագործության կենտրոնի անօրինականության զոհ դարձած մի խումբ աշխատակիցներ»:
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ԲԱՑԻ ՆՐԱՆԻՑ, ՈՐ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ, ՆԱԵՎ ՈՒՆԵՆ ԱՅՆՔԱՆ …
Gepostet von Janna Vardanyan am Samstag, 9. Mai 2020