
«Արսենալի» լեգենդ Քեմփբելը ենթադրել է, որ կորոնավիրուսը հատուկ սպանում է սևամորթներին

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմփբելը վիճահարույց տեսակետ է հայտնել աշխարհում տարածված կորոնավիրուսի վերաբերյալ:
«Արդյո՞ք այս վիրուսը բնության սխալ էր: Գուցե, կանխամտածված սխա՞լ: Հետաքրքիր է, այս վիրուսը դիտավորյալ հարձակվում է արյան որոշակի խումբ ունեցող մարդկանց վրա՞»,- գրել է Քեմփբելը Թվիթերում՝ կցելով սքրինշոթ, որում հաղորդվում է, որ COVID-19-ից մահացության ռիսկը սևամորթների մոտ չորս անգամ ավելի մեծ է:
Was this virus a natural mistake or a designed mistake…? I wonder does this virus deliberately attacks a certain blood type….? pic.twitter.com/IawKX3dSlY
— Sol Campbell (@SolManOfficial) May 7, 2020
Պատրաստեց Անի Գաբուզյանը