
Ռոնալդոն նշել է «Ոսկե գնդակի» արժանի 5 ֆուտբոլիստների

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն առանձնացրել է հինգ ֆուտբոլիստների, ովքեր արժանի են «Ոսկե գնդակի»:
«Ես կասեի, որ կան չորս խաղացողներ, ովքեր չեն նվաճել «Ոսկե գնդակը», բայց պետք է ստանային, նրաք են՝ Ալեսանդրո Դել Պիերոն, Պաոլո Մալդինին, Ֆրանչեսկո Տոտին և Ռաուլը: Ես կավելացնեի նաև Ռոբերտո Կառլոսին, ով երկու անգամ երկրորդ տեղում էր՝ իմ ետևից»,- ասել է Ռոնալդոն՝ Դել Պիերոյի հետ ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ:
Ռոնալդոն 2 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»: Ֆուտբոլիստն իր կարիերան ավարտել է 2011 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը