Փլուզում Երևանում
Մայիսի 7-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) և թափավել է հարակից տան բակում կայանած «Mitsubishi Altrek» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ մասամբ վնասելով դուռը:
Փրկարարների օգնության կարիքը չի եղել: