
Ֆրանսիացիներին կոչ են անում ավելի շատ պանիր ուտել

Ֆրանսիայի բնակիչներին խնդրում են ավելի շատ պանիր գնել և այդպիսով կատարել իրենց հայրենասիրական պարտքը՝ օգնելով ֆերմերներին: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Նշվում է, որ Ֆրանսիայում կաթնամթերքի արդյունաբերությունը ծանր հարված է ստացել կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Պանրի վաճառքը նվազել է 60%-ով՝ ռեստորաններում, շուկաներում վաճառելու և արտասահման արտահանելու անհնարինության պատճառով:
Ֆրանսիայի կաթնամթերքի արդյունաբերության ներկայացուցիչները կոչ են անում քաղաքացիներին ավելի շատ պանիր ուտել, հատկապես՝ Սեն-Նեկտեր, Ռեբլոշոն, Կանտալ և Կամամբերա տեսակի պանիրներ, որոնց վաճառքն ամենաշատն է նվազել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը