
Սանեն համաձայնեցրել է պայմանագիրը «Բավարիայի» հետ

«Բավարիան» համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ տրանսֆերի շուրջ:
Մյունխենցիները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել հնգամյա պայմանագիր և նրան գնելու համար վճարել 40 միլիոն եվրո: Տեղեկատվությունը հրապարակել է Get German Football News-ը՝ հղելով Sport Bild-ին:
Բանակցություններն արդեն հաստատել են «Բավարիայի» ղեկավարներ Օլիվեր Կանը և Հասան Սալիհամիջիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը