«Հանձնուքների արգելման հետևանքով կալանավորները կանգնել են խնդրի առաջ». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց, որ այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են ամբիոնից, պետք է դառնան քննարկման առարկա, բայց տեսնում են, որ բարձրացված հարցերը չեն քննարկվում, ուստի ստիպված են դրանց մասին կրկին խոսել:

Մարտի 16-ից Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում արգելեցին ծանրոցները՝ պայմանավորված արտակարգ դրությամբ: Մենք գիտենք, որ կա 12  քրեակատարողական հիմնարկ, որից միայն երկուսում են սնունդն ապահովում մասնավոր կազմակերպությունները, մնացած հիմնարկներում սննդի հետ կապված կա խնդիր, որը մինչև այսօր լուծվել է հանձնուքների միջոցով: Այն պահից սկսած, երբ արգելվել են հանձնուքները, կալանավորները կանգնել են խնդրի առաջ: Հասկանալի է, նաև տրամաբանական, որ արտակարգ դրության հետ կապված հանձնուքների և տեսակցությունների արգելանքը կարող է ողջամիտ լինել, բայց այս ընթացքում հասկանացանք, որ դա այնքան էլ ողջամիտ չէ, քանի որ, եթե արգելում են կալանավորի բարեկամի բերած տուփով քաղցրավենիքը, բայց այդ նույն քաղցրավենիքը կալանավորը կարող է գնել քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ գտվող խանութից՝ արդեն ողջամիտ չէ»,- իր խոսքում նշեց Անի Սամսոնյանը:

Ըստ պատգամավորի, գուցե Արդարադատության նախարարը խթանում է քրեակատարողական հիմնարկների հարևանությամբ գտնվող խանութների առևտրի՞ն, իսկ եթե  դա այդպես չէ, ապա Անի Սամսոնյանը կոչ է անում վերանայել սահմանված արգելանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031