
Այսօր մահացել է ինձ շատ հարազատ մի կին․ 6 ամիս հիվանդանոցում պառկելուց հետո հարազատները զարմացել են, երբ իմացել են, որ պատճառը կորոնավիրուսն է․ Գևորգ Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մահացել է ինձ շատ հարազատ, տարիքով մի կին (անհրաժեշտություն առաջանալու դեպքում կհրապարակեմ նաև անուն ազգանունը)։ Ուրեմն էս կինն արդեն 6 ամիս է, ինչ հիվանդանոցում պառկած էր։ Հարազատները մեղմ ասած զարմանում են, երբ իմանում են, որ մահվան պատճառը կոռոնավիրուսն է։ Չգիտեմ, ուղղակի չգիտեմ էլ ինչ ասեմ։ Հա, ի դեպ, ԱՄՆ-ում չէ, Հայաստանում։ Համաշխարհային ֆեյք տեռորն այլ կերպ չի լինում»,-նշել է նա։
Այսօր մահացել է ինձ շատ հարազատ, տարիքով մի կին (անհրաժեշտություն առաջանալու դեպքում կհրապարակեմ նաև անուն ազգանունը)։…
Gepostet von Gevorg Atshemyan am Samstag, 2. Mai 2020