Հետախուզվողներ են հայտնաբերվել. ոստիկանություն
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին, ժամը 11.35-ին, Արարատի մարզի Մասիս քաղաք տանող կամրջի մոտից բերման է ենթարկվել Աշոտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին, ժամը 16.30-ին, Լուկաշինի փողոցից բերման է ենթարկվել Խաչատուր Ա.-ն, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խաչատուր Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 14.30-ին, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել
թվականից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Հայկ Գ.-ն։ Նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի (Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) մեղադրանքով։
Հայկ Գ.-ն կալանավորվել է:
***
Ապրիլի 30-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նուբարաշենի խճուղուց բերման է ենթարկվել Գարուշ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: