«Կադրերի նշանակման որոշումները կայացնելու եմ մայիսի 21-ից հետո». Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը կադրային որևէ որոշում դեռ չի կայացրել:

«Կադրերի նշանակման առումով որոշումները կայացնելու եմ մայիսի 21-ից հետո` ստանձնելով երկրի ղեկավարի, նախագահի պաշտոնը, դրանից հետո է լինելու: Իհարկե, խորհրդատվությունների, հանդիպումների ժամանակ կարծիքներ են հնչում տարբեր քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների հետագա դերակատարության առումով, բայց  դրանք ընդամենը խորհրդակցելու կամ քննարկելու համար են, ուստի այն խոսակցությունները, որ այս առումով կան, իրականությանը չեն համապատասխանում:

Երբ հստակ որոշում լինի, այս ձևաչափով կտեղեկացնեմ իմ որոշումների մասին` հիմնավորելով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները, դրանց կարևորությունը, նրանց դերը, և ամենակարևորը` սպասելիքները: Ուզում եմ նորից նշել` նշանակված բոլոր պաշտոնյաները պետք է հարգանք վայելեն, իրենց աշխատանքի ընթացքում պահպանեն հարգանքի այդ մթնոլորտը, լինեն թափանցիկ, բաց, շփվող և, իհարկե` արհեստավարժ: Բոլոր սկզբունքները մենք պահելու ենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Արայիկ Հարությունյանը:

Այս համատեքստում նա վստահեցրել է` հանրային հաշվետվողականությունը լինելու է իր գործունեության հիմնական սկզբունքներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս