
Երևանի Արցախի պողոտայի թիվ 67/1 շենքի մոտակայքում բենզատար է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 14:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 67/1 շենքի մոտակայքում այրվում է բենզատար ավտոմեքենա (չլիցքավորված):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մակուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:06-ին: Այրվել է «ZIL» մակնիշի բենզատար ավտոմեքենայի (վարորդ՝ Արթուր Պ.) շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ: