
ՆԱՍԱ-ն ընտրել է Երկրի լավագույն լուսանկարը

ՆԱՍԱ-ն ընտրել է Երկրի լավագույն լուսանկարը: Այս մասին հաղորդվել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության պաշտոնական կայքում:
Tournament Earth 2020 մրցույթն անցկացվել է «ՆԱՍԱ Երկրի Աստղադիտարան» պաշտոնական էջի ստեղծման 20-րդ տարեդարձի առիթով։ Լավագույն լուսանկարն ընտրվել է համացանցի օգտատերերի կողմից։
Նշվում է, որ մրցույթը բաղկացած է եղել 5 փուլից, որի ընթացքում քվեարկել է ավելի քան 56 հազար մարդ:
Հաղթող է ճանաչվել Բահամյան կղզիների՝ «Օվկիանոսի ավազ, Բահամներ» անունը կրող լուսանկարը: Քվեարկության եզրափակիչ փուլում լուսանկարը ստացել է ձայների 66․2 տոկոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը