
Ամերիկյան փքաբլիթներ՝ ընդամենը 15 րոպեում

Բաղադրիչներ
1. Կեֆիր – 200 մլ
2. Շաքարավազ – 4 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Վանիլին – 1 պտղունց
5. Կարագ – 50 գ
6. Ալյուր – 400-450 գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Զտված բուսական յուղ – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը խառնել ձվերի և շաքարավազի հետ:
2. Ավելացնել կեֆիրը և խառնել:
3. Ավելացնել ալյուրը, վանիլինը և փխրեցուցիչը: Փափուկ խմոր հունցել:
4. Բուսայուղը տաքացնել:
5. Խմորը գրտնակել 1 սմ հաստության, փքաբլիթներ ձևավորել:
6. Փքաբլիթները երկու կողմից տապակել տաք ձեթի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը