Բաժիններ՝

Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի, չեմպիոն չի լինի

Նիդերլանդների արքայական ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղարկել առաջնության մյուս հատվածը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նիդերլանդների 2019/20 թվականի մրցաշրջանը հաղթող չի ունենա: Բարձրագույն խմբից ոչ մի ակումբ դուրս չի մնա, իսկ եվրագավաթներին ակումբները կմասնակցեն առաջնությունում մինչև դադարը զբաղեցրած տեղերը հաշվի առնելով:

Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր 25-րդ տուրում: Առաջատարը «Այաքս»-ն էր, երկրորդ տեղում ԱԶ-ն, իսկ եռյակը եզրափակում էր «Ֆեյենորդ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930