
«Բարսելոնան» կարող է նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերը նաև հաջորդ մրցաշրջանի համար

«Բարսելոնան» դեռ կարող է կրճատել խաղացողների աշխատավարձերը:
ESPN-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսային ճգնաժամից հետո իրավիճակը կայունացնելու համար կատալոնական ակումբը պետք է կրճատի բյուջեն 200 միլիոն եվրոյով:
Այս առումով «Բարսան» կարող է խաղացողներին խնդրել իջեցնել աշխատավարձերը ոչ միայն՝ մրցաշրջանի մնացած մասի, այլև՝ հաջորդ տարվա ամբողջ ժամանակահատվածի համար:
Մինչ այժմ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գնացել են աշխատավարձի 70 տոկոս նվազեցման՝ կորոնավիրուսի հետևանքով «Լա Լիգայի» կասեցման պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան