
ՊՍԺ-ն կգնի Իկարդիին զեղչով

Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է մնալ ՊՍԺ-ում:
Վերջին շաբաթների ընթացքում լուրերն Իկարդիին հետ էին ուղարկում Իտալիա. նրա պայմանագիրը պատկանում է «Ինտերին», ՊՍԺ-ում նա հանդես է գալիս վարձակալական հիմունքներով: Sky Sports Italy-ն՝ հղելով հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոյին, հաղորդում է, որ ֆրանսիական ակումբը կարող է պահպանել խաղացողին. համաճարակի և շուկայի անկման պայմաններում «Ինտերը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին զեղչված գնով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը