
Քաղցր ձվածեղ՝ հատապտուղներով և ընկուզեղենով

Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Հատապտուղներ
3. Կաթ – 1 բաժակ
4. Ալյուր – 1 ճ/գ
5. Շաքարավազ – 1 ճ/գ
6. Կարագ – 1 թ/գ
7. Վանիլին – 1/4 թ/գ
8. Աղ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել վանիլինի և շաքարավազի հետ, համեմել աղով, լցնել կաթը և ալյուրը:
2. Ձվային զանգվածը լցնել տապակի մեջ, վրան շարել հատապտուղները, փակել կափարիչը և եփել 5-7 րոպե:
3. Տաք օմլետը դնել ափսեի մեջ, զարդարել թարմ հատապտուղներով և ընկուզեղենով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը