Բաժիններ՝

Արմավիրի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Գայի փողոցի 36-ամյա մի բնակիչ Նորապատ գյուղի մի տնից գողություն է արել:

Ապրիլի 11-ին, ժամը 12-ի սահմաններում, քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելով` կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Արմավիրի բաժին:

Պարզվել է, որ նա մարտի 17-ի երեկոյան, օգտվելով տանտերերի բացակայությունից, պատուհանով մտել է Նորապատ գյուղի տներից մեկը, այնուհետև նաև ավտոտնակ ու գողացել տնտեսական ապրանքներ:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930