«Բժիշկները 2 տարի առաջ փրկեցին իմ կյանքը: Ուրախ եմ, որ այժմ գիտակցում են նրանց կարևորությունը». Ալեքս Ֆերգյուսոն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով 2018թ. գարնանը վիրահատության էր ենթարկվել ներուղեղային արյունազեղման վերացման համար, բարձր է գնահատել բրիտանացի բժիշկների աշխատանքը:
«Ես ուրախ եմ, որ այժմ մենք գիտակցում ենք մեր Առողջապահության ազգային ծառայության կարևորությունը: Ես դա հասկացա երկու տարի առաջ իմ սեփական փորձից, երբ բժիշկները փրկեցին իմ կյանքը:
Կորոնավիրուսի համաճարակի նկատմամբ արձագանքը հրաշալի էր, և ես հպարտ եմ, թե ինչպես ակումբն ու Միացյալ Թագավորության ժողովուրդը հավաքվեցին՝ օգնելու մարդկանց: Հիանալի աշխատանք»,- Ֆերգյուսոնին է մեջբերում The Guardian-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը