Բաժիններ՝

Աշոտ Ահարոնյանը հաստատում է՝ ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք

ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկայում։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/3305434222817776

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930