
«Մայրս». Վահագ Ռաշը մոր հետ այս երգը նվիրել է աշխարհի բոլոր մայրերին
Կանանց տոների կապակցությամբ երգիչ, երգահան Վահագ Ռաշն իր մոր՝ Անահիտ Սիմոնյանի հետ հրապարակել է Վահան Տերյանի խոսքերով «Մայրս» երգը:
Երգը հասանելի է Ռաշի «YouTube»-ի պաշտոնական էջում:
«Մորս հետ զուգերգով հանդես գալու մտադրություն վաղուց կար: Վերջապես որոշեցի, որ հենց այս երգը պետք է լինի։ Նվիրում ենք աշխարհի բոլոր մայրերին»,-նշում է Վահագ Ռաշը։