«Հորդորս բոլոր տեսակի և շրջանակների այն «խաղացողներին», ովքեր ծայրաստիճան շփոթմունքի մեջ են. սրիկայություններ անելուց առաջ, մտածեք ում ջրաղացին եք ջուր լցնում». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակցության գործը, ի թիվս այլնի, դժվար է այնքանով, որ կուսակցությունն առերևույթ հարվածներ է ստանում հաճախ տարբեր կողմերից և, որ առավել հատկանշական է, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դիրքավորման սուբյեկտներից։
Պատճառը թերևս պարզ է՝ Դաշնակցության նման կազմակերպությանն իրենց կողքին, կամ, որն առավել հիվանդագին պատկերացման արդյունքում է՝ իրենց տրամադրության տակ ունենալու անիրականանալի ներքին մոլուցքն ընդդիմադիր կամ իշխանական որոշ օղակների հանգիստ չի թողնում։
Իսկ երբ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հասկանում են Դաշնակցությանը կառավարելու կամ ուղորդելու մարմաջի սնանկությունը, սկսվում է լուտանքների, կեղտոտ հակաքարոզչության, փաստերի աղավաղման մի ամբողջ արշավ։
Ցավոք, կամ դիտավորյալ կերպով, կամ քաղաքական հասունության պակասից ելնելով, իրենց հասարակական-քաղաքական կոչող և այլ տիպի ու տեսակի շրջանակներ, չընկալեցին, որ Դաշնակցությունը ինչոր մեկի դրամաշնորհով գործող հասարակական կազմակերպություն չէ.
Չընկալեցին, որ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում կուռ միավորներ և հսկայածավալ մտավոր, տնտեսական և քաղաքական ներուժ ունեցող ծանրակշիռ ուժը չի կարող առաջնորդվել որոշների քմահաճույքով։ Չընկալեցին, որ այդ քաղաքական ուժը ցանկացած պարագայում կեցավածք է ունեցել ,որը բխել է իր կանոնագրից ,ծրագրից,դավանած արժեքներից.
Միգուցե Դաշնակցությունն այս կեցվածքից քաղաքական ցանկալի դիվիդենտներ չի ստացել, բայց այդ իրողությունը երբեք չի մղել վերջինիս՝ դիմելու ամբոխավարության, անպատասխանատու և ամբարտավան այնպիսի քայլերի, ինչի համար հետագայում պիտի ամաչեր։
Հորդորս բոլոր տեսակի և շրջանակների այն «խաղացողներին», ովքեր ծայրաստիճան շփոթմունքի մեջ են. սրիկայություններ անելուց առաջ, մտածեք ում ջրաղացին եք ջուր լցնում…..
Հ.Գ Այս թեմայով շատ ասելիք ունեմ, պարզապես հիմա ժամանակը չէ»:
Դաշնակցության գործը, ի թիվս այլնի, դժվար է այնքանով, որ կուսակցությունն առերևույթ հարվածներ է ստանում հաճախ տարբեր…
Gepostet von Ishkhan Saghatelyan am Montag, 6. April 2020