Բաժիններ՝

Ռակիտիչը չի տեղափոխվի «Միլան»

Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չի տեղափոխվի «Միլան»:

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի, «Միլանը» չի բանակցում «Բարսելոնայի» հետ` Ռակիտիչին գնելու համար, քանի որ խորվաթ ֆուտբոլիստի աշխատավարձը շատ բարձր է:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ռակիտիչին: «Կարմիր սատանաները» մեծ հույս են կապում Ռակիտիչ հետ և լիահույս են, որ խորվաթ ֆուտբոլիստը կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանական գիծը:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, որիկազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականինկազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս