«Բարսելոնա»-ն կտրականապես չի ուզում ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը
Կատալոնական «Բարսելոնա»-ն դեմ է իսպանական Լա լիգան ժամանակից շուտ եզրափակելուն: Այս մասին գրում է Marca-ն:
Ըստ պարբերականի, կատալոնական ակումբը չի ուզում ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը, նույնիսկ այն դեպքում, եթե անգամ «Բարսելոնա»-ն հռչակվի Իսպանիայի չեմպիոն: «Բարսելոնա»-ի ղեկավարությունն այն կարծիքին է, որ մրցաշրջանի մնացած հատվածի չեղարկումը ակումբներին ֆինանսական մեծ խնդրի առաջ կկանգնեցնի:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Լա Լիգայի առաջատարն այժմ «Բարսելոնա»-ն է, երկրորդ տեղում «Ռեալ»-ն է: Ակումբների միջև եղած միավորների տարբերությունը երկու միավոր է: