Բնակարանային գողության դեպք է բացահայտվել
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր Երզնկա գյուղի տներից մեկից ոստիկանություն բերման էին ենթարկել մայրաքաղաքի երկու բնակչի։
Ոստիկանությունում նրանք խոստովանեցին, որ Նոր Երզնկա գյուղի մի տնից բջջային հեռախոս են հափշտակել։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաև, որ բերման ենթարկված տղամարդիկ մի քանի ամսվա ընթացքում Կոտայքի մարզի տարբեր գյուղերից գողություններ են արել։
Տղամարդկանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է գողոնի որոշ մասը։
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։