Բաժիններ՝

Սուլշերը կարանտինի ժամանակ դիտում է «Սուր հովհարները», «Ջոկերը» և «Սոպրանոների կլանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած կարանտինային հանգստի մասին:

«Անցած շաբաթ ես և երեխաները տնային ուսուցում էինք անում, և կարող եմ ասել, որ ամեն ինչ մի փոքր այլ է դարձել: Տնային հանձնարարությունն այլ բան է, բայց ահա իսկական ուսուցում:

Մենք դրա միջով անցանք անցյալ շաբաթ, բայց ոչ ոք չգիտի, թե որքան երկար այն կշարունակվի: Բայց երեխաների մոտ ամեն ինչ լավ է:

Կարծում եմ, որ հիմա ես զբաղված եմ նույն բաներով, ինչ բոլորը: Կա բազմաթիվ սերիաներով «Սուր հովհարներ» սերիալը, հներից կան ինչ-որ բաներ, օրինակ՝ «Սոպրանոների կլանը», իսկական դասական: Վերջերս նայել եմ «Ջոկերը»»,- Սուլշերին է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս