![](/banners/BeFunky-design.jpg)
«Ճերմակ արջը» զուգարանի թղթով ֆուտբոլ է խաղում. զվարճալի տեսանյութ
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/20468237.jpg)
Ճանաչված մարզիկ Արթուր Ալեքսանյանը ևս միացավ ֆուտբոլիստների նախաձեռնած #StayHome ֆլեշմոբին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զվարճալի տեսանյութ է հրապարակել հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Արթուրը ֆուտբոլային հնարքներ կատարում, բայց ոչ թե գնդակով, այլ զուգարանի թղթով։
«Փոքր ժեստերը միավորում են մեզ». Մխիթարյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի կոչին
«Արթուր Ալեքսանյանն արդեն Խոակին Կապառոսի ուշադրության կենտրոնում է: Չի բացառվում, որ հաջորդ հավաքին համալրում ունենանք՝ ճերմակ արջի տեսքով»,-տեսանյութին կից գրառում է արել ֆեդերացիան։