
Բելառուսի նախագահը ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առայժմ հիմքեր չի տեսնում նախագահական ընտրությունների անցկացումը հետաձգելու համար: ԲԵԼՏԱ-ն տեղեկացնում է, որ ընտրությունները պետք է կայանան օգոստոսի 30-ից ոչ ուշ:
«Մենք պետք է ոչ միայն քննարկենք, այլև պլանավորենք նախագահական ընտրությունները: Մենք առայժմ որևէ հիմք չունենք ընտրությունները տեղափոխելու համար, ինչպես որոշները մեզ խորհուրդ են տալիս: Քաղաքական հարցերը ոչ մի տեղ չեն գնա, դրանք պետք է քննարկել»,-ասել է Լուկաշենկոն Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ հանդիպմանը:
Բելառուսի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է խորհրդակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և հստակեցնել քարոզարշավի ժամկետները: