Հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ նախագիծը չընդունվեց
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ԱԺ կողմից չընդունվեց։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեմ են և չեն ուզում, որ նախագիծն անցնի, չեն մասնակցի քվեարկությանը։ Խորհուրդ տվեցին ԲՀԿ-ին ևս չմասնակցել։
Արման Բաբաջանյանն ասաց, որ իրենցից պատասխանատու որոշում է ակնկալվում և հանուն միասնական լինելու կողմ է քվեարկելու նախագծին։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց, որպեսզի ընդդիմության կոչերը՝ համատեղ գործելու, վերածվեն գործի, և խնդրեց՝ կողմ քվեարկել նախագծին։
Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, և նախագիծը չընդունվեց։ Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր։