Բաժիններ՝

ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն

Ռուսաստանի պետական դուման ընդունել է նախագիծ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կարանտինի ռեժիմը խախտելու համար:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ներկայում կորոնավիրուսի հետ կապված մեկուսացման մեջ մնալու անհրաժեշտությունը կրում է խորհրդատվական բնույթ, և այդ դեպքում պատասխանատվություն է նախատեսված, եթե խախտումը հանգեցրել է ինչ-որ մեկի մահվան կամ զանգվածային վարակի: Մահվան կամ զանգվածային վարակի դեպքում առաջարկվում է տուգանք 1-2 մլն ռուբլու չափով, մասնագիտական իրավունքից զրկում 5 տարով կամ ազատազրկում 5 տարով:

Նոր օրենքով սանիտարահամաճարակային կանոնները խախտողները կարող են տուգանվել 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ մասնագիտական իրավունքից զրկում 3 տարով, կամ ազատազրկում նույն ժամանակահատվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031