
Ջորկաեֆը ցավակցել է Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Զորկաեֆը իր ցավակցությունն է հայտնել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյան մահվան կապակցությամբ։
Ջորկաեֆը «Թվիթեր»ի իր էջում մասնավորապես գրել է. «Մեծ ցավով իմացա Պատրիկ Դևեջյանի մահվան մասին: Մտքումս կպահեմ նրա անսահման անկեղծ և մշակույթին նվիրված տեսակը: Իմ ցավակցությունները Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և հարազատներին»:
Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ կորոնավիրուսն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։