Բաժիններ՝

«Վալենսիայի» 10 խաղացող և 15 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

«Վալենսիայում» լայնածավալ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել խաղացողների և աշխատակիցների շրջանում:

Marca-ի փոխանցմամբ, վարակված է 25 մարդ՝ առաջին թիմի 10 խաղացող և անձնակազմի 15 ներկայացուցիչ:

«Վալենսիան» որոշել է չհրապարակել COVID-19-ով վարակված ֆուտբոլիստների անունները, որպեսզի չներխուժի նրանց անձնական կյանք և պահպանի նրանց գաղտնիության իրավունքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբում կորոնավիրուսով վարակվել է 5 մարդ: Երեք խաղացողներ՝ Էսեկիել Գարայը, Էլիակիմ Մանգալյան և Խոսե Գայան, խոստովանեցին, որ իրենք հիվանդ են: Ավելի ուշ հայտնի դարձավ թիմում կորոնավիրուսի դրական թեստերի 35%-ի մասին, և բոլոր դեպքերը ասիմպտոմատիկ էին:

Կարդացեք նաև

Անցած 24 ժամվա ընթացքում Իսպանիայում մահացությունների թիվն աճել է 769-ով, ընդհանուր առմամբ՝ 4934 մարդ: Վարակված է 64.059 մարդ, օրական՝ 7871 մարդ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս