Բաժիններ՝

«Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, միչդեռ մերոնք դեռ լուռ են…»

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, միչդեռ մերոնք դեռ լուռ են…

Հետո չասեք՝ չէինք զգուշացրել…

Ավելին՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցում, կարևորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։

Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։ Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ իրավասու մարմինները պետք է առավել լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները»։

https://www.facebook.com/amram.makinyan/posts/211712126571831

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031