Բաժիններ՝

Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը միառժամանակ կիրականացվի առցանց եղանակով

Արցախի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 26-ին ընդունել է որոշում՝ հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառել մի շարք սահմանափակումներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար կամ առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների մասով առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը: Բացի այդ, կառավարության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում սահմանափակվում է դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, կառավարության որոշման համաձայն, քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով կհրապարակեն մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ: Կառավարության սույն որոշման գործողության ժամկետ է սահմանվել մինչև մարտի 31-ը ներառյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս