Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:

Հանդիպմանը խոսվել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, միջուկային անվտանգության թափոնների կառավարման ոլորտներում և նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031