Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 8-րդ տուրի պարտիաները
Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան հերթական տուրի պարտիաները:
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող մրցաշարի 8-րդ տուրում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Մաքսիմ Վաշիե Լագրավ, Հաո Վանգ-Դին Լիժեն, Յան Նեպոմնյաշչի-Անիշ Գիրի և Կիրիլ Ալեքսեենկո-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր:
Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը:
Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին: