Բաժիններ՝

«Ապագայիս վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել…». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, անդրադարձել նախկին և ներկա մարզիչներին:

«Էմերիի և Ֆոնսեկայի ֆուտբոլային փիլիսոփայությունը շատ տարբեր է: Ես ինձ «Ռոմա»-ում առավել հարմարավետ եմ զգում, քանի որ թիմը լավ է խաղում և ինձ համապատասխանում է»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է անգլիական The Time-ը:

Նրա խոսքով` ինքը նախընտրում է Ֆոնսեկայի ֆուտբոլը, այն ավելի հարձակողական ֆուտբոլ է: «Ապագայիս վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Դեռևս չգիտենք, երբ ենք սկսելու նորից խաղալ: Ֆուտբոլն արագ փոփոխությունների է ենթարկվում, և մեկ այստեղ ես, մեկ` այլ տեղում»,- ասել է նա:

Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիային՝ նա շեշտել է որ շատ բան անել հնարավոր չէ, պետք է մնալ տանը` սպասել ստեղծված իրավիճակի լուծմանը: Մխիթարյանը հիմնականում տանն է և բոլորին հորդորել է մնալ տանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031